Ինֆանտինոն ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում աջակցել է Դվորկովիչի թեկնածությանը
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում աջակցել է Արկադի Դվորկովիչի թեկնածությանը: Ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 3-ին Բաթումիում:
«Արկադին իմ լավ ընկերն է, նա այս պաշտոնի համար լավ թեկնածու է»,-այս խոսքերն է մեջբերել Ռուսաստանի շախմատի դաշնությունը: Ճիշտ է շախմատը և ֆուտբոլը տարբեր մարզաձևեր են, սակայն նրանց մեջ կապ կա,-ասել է Ինֆանտինոն:
Հիշեցնենք, ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնի համար իրենց թեկնածություններն են ներկայացրել նաև կազմակերպության փոխնախագահ Գեորգիուս Մակրոպուլոսը և բրիտանացի նախկին շախմատիստ Նայջել Շորտը: ՖԻԴԵ-ի նախկին նախագահ Կիրսան Իլումժինովը իր թեկնածությունը չի կանգնեցրել:
Հուլիսի 13-ին նրան պաշտոնից հեռացրել են էթիկայի հանձնաժողովի եզրահանգման հիման վրա:
Հեղինակ -
Edgar Barsegyan