Ինը երկրների առաջնորդներ ժամանել են Կիև՝ Ուկրաինայի պատերազմի չորրորդ տարեդարձի կապակցությամբ

14:11, 24.02.2026

Ինը երկրների առաջնորդներ ժամանել են Կիև՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի չորրորդ տարեդարձի կապակցությամբ։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Կիև են ժամանել Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Էստոնիայի և Խորվաթիայի առաջնորդները։

«Բարի գալուստ, սիրելի՛ դաշնակիցներ։ Շնորհակալություն եմ հայտնում Ուկրաինային այսօր և Ռուսաստանի դաժան լայնածավալ պատերազմի չորս տարիների ընթացքում աջակցելու համար», – X սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիևում են նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոստան։

Ինչպես հայտնի է, այսօր Կիևում նախատեսված է Ուկրաինային աջակցող այսպես կոչված Կամքի կոալիցիայի հանդիպում։

Նմանատիպ