Ինձ համար հենարան են նախարարները, որոնք բոլոր չափանիշներով արժանի են մեր վստահությունը. Մամուկա Բախտաձե

Ինձ համար հենարան են նախարարները, որոնք բոլոր չափանիշներով արժանի են մեր վստահությունը,- այսպես է դիմել վարչապետ Մամուկա Բախտաձեն պատգամավորներին՝ խորհրդարանի նիստին, որին քննարկում են կառավարության նորացված կազմին վստահություն հայտնելու հարցը:

Նրա խոսքով, նորացված կառավարական ծրագիրն արդեն հիմնված է և ելնում է կետերից, որոնց մասին խոսել է վարչապետի թեկնածու ներկայացնելիս:

«Նախքան կառավարական ծրագրի հաստատումը, ես սկսել եմ աշխատել այն խոստումն իրականացնելու համար, որի մասին այս ամբիոնից հայտարարել եմ երեք շաբաթ առաջ: Սպասելու ժամանակ չկա: Մեր գլխավոր ուղղությունը արդյունքն է և միայն այդ տրամադրվածությամբ կկարողանանք սեղմ ժամկետներում հասնել իրական արդյունքի»,- հայտարարել է վարչապետը:

Մամուկա Բախտաձեի խոսքով, նրա խոստումը, որ կստեղծեր և կգործարկեր փոքր կառավարության նախադեպը երկրում և այդ բարեփոխման սկզբունքային գործարկումն արդեն սկսված է:

Վարչապետը վստահ է, որ հենց փոքր, սակայն արդյունավետ կառավարությունը ստեղծված իրականությունում միանշանակ լավագույն ելքն է: