Ինձ ասացին, նռնակը մի դեն գցի իմաստ չկա, այն կրկին դնելու ենք գրպանտ. Բուտա Ռոբաքիձեի ընկերը
Ինձ ասացին, նռնակը մի դեն գցի իմաստ չկա, այն կրկին դնելու ենք գրպանտ. Բուտա Ռոբաքիձեի ընկերը

Դեպքի վայրում նռնակը ինձ մոտ դրել է Զազա Բաքրաձեն, և դրա մասին տեղեկացրել եմ դատախազությանը, երբ նրան ճանաչել եմ լուսանկարի վրա,-այս հայտարարությունը Բուտա Ռոբաքիձեի ընկերը և այսպես կոչված հատուկ գործողության ժամանակ ձերբակալված, Ակակի Բարթաիան արել է առաջին ալիքի «արդիական թեմա Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ:

«Այս անձը արտաքնապես քիչ փոխված է, քանզի անցել է 13 տարի, ես լավ եմ հիշում թե ինչպիսին էր նա այն ժամանակ: Ես և Լևան Դանգաձեն միասին էինք և Բաքրաձեն մեզ տարավ կողքի, իմ գրպանում դրեց նռնակ և այդ նռնակը ընկավ գետնին, դրանից հետո նա կրկին դրեց այն գրպանս և ասաց, որ անիմաստ է այն դեն գցել»,-ասել է Բարթաիան:

Նրա խոսքերով դեպքի վայրում բոլոր գործողությունները ղեկավարում էին Գուրամ Դոնաձեն և Զուրաբ Միքաձեն:

«Նրանք գոռում էին ներկաների վրա, այսպես արեք այնպես արեք, այն ժամանակ չգիտեի թե ով էր Գուրամ Դոնաձեն: Այնպիսի տպավորություն էր, որ նա էր ղեկավարը»,-նշել է Բուտա Ռոբաքիձեի ընկերը:

Մինչ այդ «արդիական թեմա Մակա Ցինցաձեի հետ» հաղորդմանը սկայպով միացել էր քրեական ոստիկանության նախկին ղեկավար Զազա Բաքրաձեն, ով հայտարարել է, որ Ակակի Բարթաիայի գրպան նռնակը դրել է ինքը: