Ինձ անհնար է վախեցնել, վախեցրեք ձեր տատիկին. Միխեիլ Սաակաշվիլի
Միխեիլ Սաակաշվիլու կալանավորման մասին տեղեկությունը չի հաստատվել: «Նոր ուժերի շարժման» առաջնորդը հյուրանոցի դիմաց մեկնաբանություն է անում լրագրողների համար:
«Երկիրը կառավարում է «բարիգ», որը դարձել է քրեագործ: Ինձ անհնար է վախեցնել, առավել ևս «բարիգ»-ով, վախեցրեք ձեր տատիկին»,- հայտարարիլ է Միխեիլ Սաակաշվիլին:
Նրա խոսքով, հյուրանոց է այցելել արտասահմանցի ընկերների հետ թեյ խմելու համար, երբ շենք են ներխուժել հրազենով զինված անձինք:
Ինչպես նշել է «Նոր ուժերի շարժման» առաջնորդը, Ուկրաինայի նախագահը փորձում է ազատվել իրենից:
Նշենք, «Նոր ուժերի» շարժման առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլու ձերբակալության վերաբերյալ տարածվում են հակասական տեղեկություններ:
Գերագույն Ռադայի պատգամավոր Յուրի Դերևյանկոյի հայտարարությամբ, Միխեիլ Սաակաշվիլուն չեն ձերբակալել, չնայած նրան, որ հյուրանոցում, որտեղ նա գտնվում էր, իրոք գտնվում են: հատուկջոկատայինները: Դերևյանկոյի խոսքով, նրանք ցանկանում էին ձերբակալել Սաակաշվիլուն:
Հյուրանոցի մոտ հավաքվել են «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդի կողմնակիցները և հատուկջոկատայինները լքել են տարածքը:
Րոպեներ առաջ, «Բատկիվշինա» կուսակցության անդամ, պատգամավոր Իգոր Լուցենկոն սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածել «Ալֆա»-ի կողմից Սաակաշվիլուն ձերբակալելու մասին: