Ինդոնեզիայում մարդատար գնացքների բախման հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, 28-ը՝ վիրավորվել
Ինդոնեզիայում մարդատար գնացքների բախման հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, 28-ը՝ վիրավորվել

Ինդոնեզիայում մարդատար գնացքների բախման հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, 28-ը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկություն է տարածում «ՏԻՄ»-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ փրկարարները մի քանի ժամ շարունակ փորձում են դուրս բերել վագոնների արանքում մնացած երկու հոգու։ Փրկարարական գործակալության ղեկավարը չի ճշտել նրանց առողջական վիճակը։ Շտապօգնության մեքենաները դեռ տեղում են։

Ըստ տեղեկությունների՝ մահացածները անձնակազմի անդամներ են։ Ընդհանուր առմամբ գնացքներում եղել է 478 ուղեւոր։ Տուժածները շարունակում են բուժում ստանալ տեղի հիվանդանոցում։ Երկաթուղային վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։