Ինդոնեզիայում տեղի է ունեցել նոր, ուժգին երկրաշարժ: 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Սումբա կղզու հարավ-արևելյան մասում, Հնդկական օվկյանոսում:
Երկրաշարժից զոհվածների կամ վիրավորների մասին տեղեկություն առայժմ չի տարածվում:
Հիշեցնենք մի քանի օր առաջ Ինդոնեզիայում տեղի էր ունեցել հզոր երկրաշարժ, որից հետո մինչև այժմ իրականացվում են փրկարարական գործողություններ:
Վերջին տվյալներով, երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի զոհ է դարձել 1350 մարդ:
Հեղինակ -
Edgar Barsegyan