Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 47-ի
Ինդոնեզիայի Ֆլորես կղզում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 47-ի։
Երկրի Ազգային աղետների կառավարման գործակալությունը հայտնել է, որ մոտ 50 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցներ։
Երկրաշարժը զգալի վնաս է հասցրել 157 տների և հինգ օդանավակայանների։
Բացի այդ, 6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Սումատրա կղզում։ Էպիկենտրոնը գտնվել է Պեմատանգսիանտար քաղաքից յոթ կիլոմետր հյուսիս։
Փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։