Ինդոնեզիայի իշխանությունները կանխատեսում են, որ աղետի զոհերի թիվը գերազանցում է հազարը
Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժի և ցունամիի հետևանքով փնտրում են անհետ կորածներին: Փրկարարները աշխատում են 24 ժամյա ռեժիմում, քանզի ժամանակին օգնության հասնեն փլատակների տակ մնացած մարդկանց: Այս պահին պաշտոնական տվյալներով զոհվել է 832 մարդ, սակայն կանխատեսվում է, որ նրանց քանակը բավականին մեծ է:
Բարդ իրավիճակ է Պալու քաղաքում, որտեղ երկու հյուրանոցի և առևտրական կենտրոնի փլուզման հետևանքով փլատակների տակ են մնացել տասնյակ մարդիկ: Փրկարարներին հաջողվել է փրկել մի քանի մարդու: փրկարարական ծառայության ներկայացուցչի խոսքերով, ամենից շատ տուժած շրջանում, որտեղ բնակվում է 300 000-ից ավելի մարդ, զոհվածների քանակը հնարավոր է գերազանցի հազարը:
7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաղարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին: Աղետը առաջացրել է ցունամի: Ալիքների բարձրությունը կազմել է 6 մետր: Կառավարությունում հայտարարել են, որ աղետից տուժած բնակչությանը օգնելու նպատակով հատկացնելու են 37 մլն. դոլար:
Հեղինակ -
Edgar Barsegyan