Ինդոնեզիան ներկայացրել է Ուկրաինայի վերաբերյալ իր խաղաղության ծրագիրը
Ինդոնեզիան ներկայացրել է Ուկրաինայի վերաբերյալ իր խաղաղության ծրագիրը

Ինդոնեզիան ներկայացրել է Ուկրաինայի վերաբերյալ իր խաղաղության ծրագիրը: Այս մասին գրում է «BBC»-ն։

Ինչպես հայտարարել է Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն, խաղաղության ծրագրի հիմնական կետերն են՝ անհապաղ զինադադար, ապառազմականացված գոտու ստեղծում խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո և «վիճելի տարածքներում» նոր հանրաքվեների անցկացում ՄԱԿ-ի հովանու ներքո։

Սուբիանտոն չի պարզաբանել, թե ինչ է նշանակում «վիճելի տարածքներ»։

Բացի այդ, ըստ Ինդոնեզիայի պաշտպանության նախարարի, անհրաժեշտ է «օբյեկտիվորեն հաստատել» Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակիչների ցանկությունները։

Ուկրաինան բազմիցս հայտարարել է, որ շահագրգռված չէ խաղաղությամբ, որի պայմանը կլինի ուկրաինական տարածքների կորուստը։ Այս մոտեցումը կիսում են ԱՄՆ-ը և ԵՄ-ն։ ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը ասել է, որ «նրանք չեն ցանկանում այնպիսի աշխարհ, որը Ուկրաինան կվերածի Բելառուսի»։