«Independent». Վրաստանը առաջին երկիրն է, որը պատվաստված ուղևորների համար ամբողջությամբ վերացրեց արգելքը
Բրիտանական Independent պարբերականը հրապարակում է այն երկրների ցանկը, որտեղ կկարողանան ճանապարհորդել պատվաստված զբոսաշրջիկները: Էստոնիան, Ռումինիան, Իսլանդիան և Կիպրոսը Վրաստանի հետ միասին ընդգրկվել են Independent-ի ցուցակում:
«Փետրվարի 1-ից միջազգային զբոսաշրջիկները, ովքեր անցել են Covid-ի պատվաստանյութի ամբողջական կուրսը, այսինքն՝ ստացել են երկու դեղաչափ, փաստաթուղթ ներկայացնելու դեպքում կկարողանան ճամփորդել Վրաստանում:
Վրաստանը առաջին երկիրն է, որն ամբողջությամբ վերացրել է պատվաստված ճանապարհորդների համար սահմանը հատելու սահմանափակումները: Եթե դուք պատվաստված եք, Վրաստան մեկնելու համար ձեզ այլևս անհրաժեշտ չի լինի նախապես կամ տեղում թեստավորվել, դուք ստիպված չեք լինի կարանտին անցնել», – գրել է Independent-ի լրագրող Հելեն Քոֆը՝ նշելով, որ Վրաստանում ավիացիոն սահմանափակումները վերացվել են փետրվարի 1-ից: