Ինչու է Վրաստանը ճանապարհորդների համար ցանկալի երկրների ցուցակում - «Forbs»-ը հրապարակել է հոդված
Ինչու է Վրաստանը ճանապարհորդների համար ցանկալի երկրների ցուցակում - «Forbs»-ը հրապարակել է հոդված

Ինչու է Վրաստանը ճանապարհորդների համար ցանկալի երկրների ցուցակում,- այս վերնագրով հոդված է հրապարակել ամերիկյան «Ֆորբս» հրատարակությունը՝ Վրաստանի մասին:

Հոդվածի հեղինակ Էն Աբելը գրում է, որ Վրաստանում արժեքավոր է հյուրընկալությունը:

 

«Ֆորբսի» հոդվածում նկարագրված է վրացական սեղանի բազմազանությունը և ավանդական ուտեստները: Հեղինակը նշում է, որ Վրաստանում 9-օրյա ճամփորդության ընթացքում նույնիսկ մեկ վատ ուտեստ չի համտեսել:

«Ամբողջ Վրաստանը գինու և սիրո երկիր է: Այս վերջինը երևում է նրա անկեղծ հյուրընկալությունից: Ինչ վերաբերում է առաջինին, երկիրը համարվում է գինու հայրենիք, որը հաստատում է 7000 տարվա գինեգործության փաստերը: Ողջ երկրի մասշտաբով աճեցնում են ավելի քան 5000 տիպի խաղող»,- նշում է հեղինակը:

Հոդվածում ասվում է, որ Վրաստանում գոյություն ունեն գինեգործներ, որոնք գինի են պատրաստում կավե սպասքում՝ ավանդական մեթոդներով և կան նաև այնպիսինները, որոնք դրա համար օգտագործում են ժամանակակի տեխնոլոգիաներ:

 

Հեղինակը նշում է, որ Թբիլիսին աշխարհում այն քիչ քաղաքներից է, որոնք տարբերվում են այլ քաղաքներից: