Մեկնարկել են Զուգդիդիի բուսաբանական այգու վերանորոգման աշխատանքները:
Նախագծի շրջանակներում հաշվի է առնված այգու տարածքում գոյություն ունեցող շենքերի վերանորոգում, ջրամատակարարման համակարգերի, արհեստական լճի ջրամատակարարման կարգավորում:
Նախարարության տեղեկությամբ, կարվեն զբոսանքի համար նախատեսված արահետներ և կկառուցվեն հանրային զուգարաններ:
Զուգդիդիի բուսաբանական այգի (դրոնով նկարահանված տեսագրություն)
Ինչպես հայտարարել է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Զուրաբ Ալավիձեն, Զուգդիդին կունենա նորացված և ժամանակակից ենթակառուցվածքի, բարեկարգված բուսաբանական այգի:
Վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2019 թվականի հունիսին: Աշխատանքներն իրականացնում է Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամը:
Նախագիծը ֆինանսավորում է համաշխարհային բանկը և դրա արժեքն է 12 միլիոն լարի: