Ինչպիսին է լինելու Գուդիաշվիլիի հրապարակը վերանորոգումից հետո (տեսանյութ)

Մեկնարկում է Գուդիաշվիլիի հրապարակի վերանորոգման նախագիծը: Նախագծի համաձայն, վերականգնվելու է ճարտարապետական տեսանկյունից մայրաքաղաքի հնագույն թաղամասերից մեկը, ինչպես նաև զարգանալու է զբոսաշրջային ուղիները:

Թբիլիսիի քաղաքապետի խոսքերով, վերականգնողական աշխատանքները անց են կացվելու մի քանի փուլով, դրանք են ինժիներական-հաղորդակցական ցանցի վերանորոգում, մշակութային ժառանգություն ներկայացնող շինությունների վերանորոգում և այլ բնակելի տների վերանորոգում: Ընդհանուր առմամբ վերանորոգվելու է 30 շինություն, այդ թվում 20-ը մշակութային ժառանգություն ներկայացնող շինություն է:

Բարեկարգվելու են բակերը և ինֆրակառուցվածքը սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար:

Լադո Գուդիաշվիլիի հրապարակի և հարակից փողոցների վերանորոգման աշխատանքները ավարտվելու են մինչև 2019 թ. ավարտը: Նախագիծը իրականացվում է Թբիլիսիի զարգացման հիմնադրամը՝ «Նոր Թբիլիսի» նախագծի շրջանակներում: