Ինչպիսին է Գերգետիի Սամեբա տանող նոր ճանապարհը - Դրոնով նկարահանված կադրեր
Ղազբեգիի մունիցիպալիտետում ավարտվել է Ստեփանծմինդա-Սամեբայի եկեղեցի տանող 5.6 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը: Ավտոճանապարհային վարչությունը տարածում է նոր ճանապարհի տեսանյութը:
Զբոսաշրջիկները, տեղի բնակչությունը և ուխտավորները Գերգետիի Սամեբա կարող են բարձրանալ նորացված, հարմարավետ և անվտանգ ճանապարհով:
«Գերգետիի Սուրբ Սամեբայի տաճարը XIV դարի հուշարձան է և հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների կողմից: Նոր ճանապարհը զգալիորեն կաջակցի Ղազբեգիի զբոսաշրջային ներուժի զարգացմանը»,- հայտարարում են ավտոճանապարհային վարչությունում: