Ինչպես վարվել օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում - 10 հիմնական խորհուրդ
Ամռան սեզոնի հետ կապված, Վրաստանում գրանցվում է օդի բարձր ջերմաստիճան: Շոգ եղանակների պատճառով ակտիվանում են տարբեր հիվանդություններ, որի պատճառով խորհուրդ է տրվում հաշվի առնել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հանձնարարականները:
10 խորհուրդ, որոնք պետք է հաշվի առնել օդի բարձր ջերմաստիճանի ժամանակ.
- Խիստ պահպանել հիգիենայի կանոնները, հատկապես հաճախ լվանալ ձեռքերը
- Սննդամթերը պահել սառնարանում և ընդունել, առողջ, նոր մթերք
- Չի թույլատրվում երկար ժամանակ մնալ արևի տակ, օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում պետք է փորձեք լինել փակ շենքում, հով վայրում
- Ցանկալի է, որ օդի ջերմաստիճանը չգերազանցի 22-28 աստիճանը
- Օրվա ընթացքում պետք է ընդունեք մեծ քանակությամբ հեղուկ
- Պետք է խուսափել բարձր կալորիականությամբ սնունդ ընդունելուց: Ընդունելու դեպքում համոզվել, որ այդ սնունդը պատրաստված է համապատասխան չափանիշների պաշտպանությամբ
- Գիշերը բացեք պատուհանները և թողեք բաց մինչև առավոտ, մինչև դրսում հով լինի:
- Ընդունեք գոլ ցնցուղ կամ օգտագործեք սառցե փաթեթներ, թաց անձեռոցիկ կամ այլն: Դրսում լինելու ժամանակ կրեք բաց գույնի հագուստ, մեծ գլխարկ կամ անձրևանոց և արևից պաշտպանոշ ակնոց
-
Եթե զգաք գլխապտույտ, թուլություն, անհանգստություն, ծարավ կամ գլխացավ, իսկույն տեղափոխվեք հով վայր և չափեք ձեր մարմնի ջերմաստիճանը: Ընդունեք ջուր և մրգային հյութեր
-
Ծովում լինելու դեպքում, արևի տակ գտնվել մինչև ժամը 11-ը և երեկոյան ժամը 5-ից հետո: