Ինչպես պետք է քվեարկել կորոնավիրուսի համավարակի պայմաններում
Ինչպես պետք է քվեարկել կորոնավիրուսի համավարակի պայմաններում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տեսանյութ, որտեղ պարզաբանվում է, թե ինչպես քվեարկել կորոնավիրուսի համավարակի պայմաններում:

ԿԸՀ-ում նշում են, որ քվեարկության գործընթացը անվտանգ է և քվեարկության շենքում նախատեսված են վարակի տարածման դեմ կանխարգելիչ բոլոր միջոցառումները:

«Ընտրատեղամաս հասնելուն պես անցեք դրոշմանշման գործընթացը, ընտրատեղամաս մուտք գործելուց առաջ մշակեք ձեռքերը ախտահանիչ հեղուկով, հոսքը կարգավորող անձին ներկայացրեք անձը հաստատող վկայականը կամ Վրաստանի քաղաքացու անձնագիրը և ժամանակավորապես հանեք շնչադիմակը նույնականացման համար, գրանցողին ներկայացրեք անձը հաստատող վկայականը և ժամանակավորապես հանեք շնչադիմակը, անցեք դրոշմանշման գործընթացը, ստորագրեք ընտրողների ցուցակում գրանցողի սեղանի մոտ տեղադրված անհատական գրիչով, այդ գրիչը կօգտագործեք նաև ընտրախցում քվեաթերթիկները լրացնելիս, ստացեք գրանցողի կողմից կնիքավորված և ստորագրությամբ հաստատված քվեաթերթիկը, գաղտնի քվեախցում կատարեք ձեր ընտրությունը և փակեք քվեաթերթիկը այնպես, որ չերևա թե ում եք տվել ձայնը:

Հիշեք, որ քվեարկությունը գաղտնի է: Ընտրախցից դուրս գալուց հետո քվեաթերթիկը ինքներդ դրեք ծրարի մեջ, ծրարը տեղադրեք քվեատուփի մեջ, գրիչը թողեք հատուկ տուփի մեջ,  ընտրատեղամասից դուրս գալիս օգտագործեք ելքի մոտ տեղադրված ախտահանիչ սարքից»,- հայտարարել են ԿԸՀ-ում: