Ինչպես հայտնում է «Aljazeera»-ն, Գազայի հատվածում իսրայելական ուժերի կողմից դպրոցի վրա հարձակման արդյունքում զոհվել է հեռուստաընկերություն օպերատորը
Ինչպես հայտնում է «Aljazeera»-ն, Գազայի հատվածում իսրայելական ուժերի կողմից դպրոցի վրա հարձակման արդյունքում զոհվել է հեռուստաընկերություն օպերատորը

«Aljazeera»-ի փոխանցմամբ՝ Գազայի հատվածում իսրայելական ուժերի կողմից դպրոցի վրա հարձակման հետեւանքով զոհվել է իրենց հեռուստաօպերատորը։

Քաղաքացիական անձինք ապաստան էին գտել Խան Յունիս քաղաքի դպրոցներից մեկում, երբ Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին հարձակումը:

Ինչպես գրում է «Aljazeera»-ն, օպերատորը վիրավորվել է, իսկ շտապօգնության մեքենաները չեն կարողացել հասնել նրան, քանի որ իսրայելական ուժերը դա թույլ չեն տվել բուժանձնակազմին։

«Aljazeera»-ի տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր Գազայի հատվածում զոհվել է 90 լրագրող։մ