Ինչպես են համացանցով թմրանյութ իրացնողները նախապես ընտրված վայրերում դնում թմրանյութ - Տեսագրություն

Ներքին գործերի նախարարությունը տարածել է տեսագրություն, որտեղ նախարարության տեղեկությամբ, երևում է, թե ինչպես են նախապես ընտրված վայրերում համացանցով թմրանյութ իրացնողները դնում թմրանյութ:

ՆԳՆ-ում այսօր կայացել է մամլո ասուլիս, որտեղ հայտարարել են, որ ընթացիկ տարում նախարարությունը ձերբակալել է 98 թմրաիրացնողի, նրանց թվում են նաև համացանցով թմրանյութ իրացնողներ: