Ինչպես է օգնում Ասիայի զարգացման բանկը Վրաստանին, «կովիդ 19»-ով առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար
Ինչպես է օգնում Ասիայի զարգացման բանկը Վրաստանին, «կովիդ 19»-ով առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար,- այս վեռնագրով տեղեկությունը հայտնվել է Ասիայի զարգացման բանկի (ADB) պաշտոնական կայքում:
Ինչպես ասված է տեղեկության մեջ, Ասիայի զարգացման բանկը Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրի ֆինանսավորման համար հաստատել է 100 միլիոն դոլար վարկ: Նշվում է, որ այդ գումարը երկրին օգնելու է հաղթահարել «կովիդ 19»-ով առաջացած ճգնաժամը:
«100 միլիոն դոլար վարկը օգնելու է Վրաստանի կառավարությանը, կասեցնել կորոնավիրուսի համավարակի տարածումը, մեղմացնել բիզնեսի վրա բացասական ազդեցությունը, ինչպես նաև օգնելու է գոյատևման պայմաններ ստեղծել կանանց և երեխաների համար», – ասված է Ասիայի զարգացման բանկի տեղեկության մեջ: