Ինչպես ասում են բժիշկները, հավանաբար վաղը, դեռահասներին դուրս կգրեն հիվանդանոցից
Կրթության և գիտության նախարարի տեղակալ Լիա Գիգաուրին գտնվում էր Ինգորողվայի կլինիկայում, որտեղ տեսակցել է Բարաթաշվիլու փողոցում դժբախտ պատահարի հետևանքով տուժած երեխաներին և զրուցել նրանց հետ:
Լիա Գիգաուրիի հայտարարությամբ, երեխաների առողջությանը վտանգ չի սպառնում:
Նա ցավակցություն է հայտնել դեպքի արդյունքում զոհված երեխայի ընտանիքին:
Կրթության և գիտության նախարարի տեղակալի խոսքով, ինչպես ասում են բժիշկները, հավանաբար վաղը, դեռահասներին դուրս կգրեն հիվանդանոցից: