Ինչքան մոտենում է «Ազգային շարժման» համար անխուսափելի պարտությունը, այնքան շատ են նրանց կողմից սադրանքների փորձերը, ամեն ինչ կանենք նման փորձերը կանխելու համար. Թոռնիկե Ռիժվաձե
Աջարիայի կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն ճեպազրույց է անցկացրել «Վրացական երազանք»-ի գրասենյակում։ Նրա խոսքով, ընտրություններն անցնում են հանգիստ մթնոլորտում, և իշխանությունն ամեն ջանք գործադրում է, որպեսզի ընտրական գործընթացն անցնի հանգիստ մթնոլորտում։
«Այսօր Բաթումիում տեղի են ունենում շատ կարևոր միջանկյալ ընտրություններ, որոնք կորոշեն Բաթումիի քաղաքային խորհրդում ամուր մեծամասնության ձևավորման ճակատագիրը։ Ուզում եմ դիմել յուրաքանչյուր բաթումցու, ով կարող է մասնակցել այս ընտրություններին: Իմ սիրելի բաթումցիներ, հատկապես չորրորդ ընտրատարածքի ընտրողներ, խնդրում եմ ձեզ լինել մաքսիմալ ակտիվ, քանի որ այս ընտրությունները կարևոր են մեր քաղաքի անխափան զարգացման, խաղաղության, կայունության և Բաթումիի հուզող խնդիրների լուծման համար»,- ասել է Ռիժվաձեն։
Միաժամանակ, ինչ վերաբերում է ընտրական գործընթացին, ապա, ըստ Աջարիայի կառավարության նախագահի, քվեարկության գործընթացն ընթանում է հանգիստ մթնոլորտում։
«Ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին առանց որևէ խոչընդոտի։ Բացառությամբ մի քանի տեխնիկական խափանումների, գործընթացը հարթ է ընթանում: Ավելացնեմ և մատնանշեմ, որ որքան մոտենա «Ազգային շարժման» անխուսափելի պարտությունը, այնքան սադրանքները կշատանան նրանց կողմից, և մենք ամեն ինչ անելու ենք նման փորձերը կանխելու համար։
Ուզում եմ խնդրել մեր յուրաքանչյուր աջակցի չհետևել այս սադրանքներին, խառնաշփոթություններին, սատարել մեր շատ արժանի թեկնածու Ռամազ Ջինճարաձեին, ով իսկապես լինելու է յուրաքանչյուր բաթումցու ձայնը Բաթումիի քաղաքային խորհրդում։ Վստահ եմ, որ բաթումցիների աջակցությամբ, կանգնելով նրանց կողքին, մենք կրկին կհաղթենք»,- ասել է Թոռնիկե Ռիժվաձեն։