Ինչքան էլ մեծ արդյունք գրանցենք, ընկերները և գործընկերները պահանջում են ավելին, ունեն մեծ սպասելիքներ և դա սովորական երևույթ է և մատնանշում է միայն և միայն առաջընթացի վրա. Գիորգի Գախարիա
Ընկերների և ռազմավարական գործընկերների կողմից բոլոր տեսակի քննադատությունների վերաբերյալ մենք ունենք մեր տեսակետը, սակայն բոլոր տեսակի քննադատությունը ընդունում ենք աշխատանքային ռեժիմում, և այստեղ խնդիր չենք տեսնում,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կոնգրեսականների կողմից իր հասցեին ուղարկված նամակը մեկնաբանելիս, որտեղ մտահոգություն է արտահայտվել «խոստացված քաղաքական բարեփոխումները մերժելու և խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ գործադրելու վերաբերյալ:
Ինչպես հայտարարել է Գիորգի Գախարիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանի ռազմավարական գործընկերն է:
«Կոնգրեսականները Վրաստանի բարեկամության խմբի ղեկավարներն են: Մեր գործընկերներից ամեն տեսակի քննադատություն ընդունում ենք աշխատանքային ռեժիմում և որևէ խնդիր չենք տեսնում: Կան որոշ հարցեր, և մենք կպատասխանենք այդ հարցերին, սա դրական համագործակցության, դրական բարեկամության և դրական ռազմավարական համագործակցության մասն է: Գոյություն ունեն իրավական ընթացակարգեր, որոնք արդեն ավարտվել են, սա խորհրդարանի որոշումն է, և ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել Վրաստանի խորհրդարանի որոշումը: Դա ժողովրդի կողմից ընտրված խորհրդարան է, և այդ խորհրդարանը ընդունել է որոշում: Մնացած ամեն ինչ քաղաքական գործընթաց է: Ինչպես գիտեք, երկխոսությունը դեսպանների միջնորդությամբ ընթանում է: Բոլորը գիտեն, որ մենք երբևէ չենք ունեցել նման ռազմավարական գործընկերություն ԱՄՆ-ի հետ»,- ասել է Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, Վրաստանը երբեք չի ունեցել այդպիսի նշանակալի առաջընթաց եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին: