Ինչի վրա դիմորդը պետք է ուշադրություն դարձնի ծրագրեր ընտրելիս. Քննությունների ազգային կենտրոնը հրապարակում է հաճախ տրվող հարցերի պատասխանները
Ինչի վրա դիմորդը պետք է ուշադրություն դարձնի ծրագրեր ընտրելիս. Քննությունների ազգային կենտրոնը հրապարակում է հաճախ տրվող հարցերի պատասխանները

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակում է դիմորդների կողմից հաճախ տրվող հարցերի պատասխանները: Դիմորդների առավել հրատապ հարցերի պատասխանները հրապարակվում են առցանց բաց դռների օրերի ավարտից հետո:

Ըստ գնահատման և քննությունների ազգային կենտրոնի, առցանց բաց օրվա շրջանակներում կենտրոնի տնօրենը և առարկայական խմբերի ղեկավարները մանրամասն տեղեկատվություն են տրամադրել Գուրիայում և Աջարիայում բնակվող դիմորդներին՝ 2021 քննությունների գրանցման գործընթացի, ինչպես նաև դրանց բովանդակության մասին:

«Դիմորդների համար բաց դռների օրերն անցկացվում են «Microsoft Teams» ծրագրի շրջանակներում՝ 2020 թվականի նոյեմբերից: Յուրաքանչյուր հանդիպման ավարտին, նրանց համար, ովքեր ի վիճակի չէին մասնակցել հանդիպմանը, կենտրոնը պատրաստում է հաճախ տրվող հարցերի պատասխաններ: Մանրամասն տեղեկատվությունը հրապարակված է կայքում՝ www.naec.ge:

Արդեն անցկացվել են առցանց հանդիպումներ Ռաչա-Լեչխումի, Քվեմո Սվանեթի, Իմերեթի, Կախեթի, Շիդա Քարթլի, Սամեգրելո-Զեմո Սվանեթի դպրոցների շրջանավարտ աշակերտների հետ: Բաց օրեր անցկացվեցին նաև Թբիլիսիի Դիդուբե-Չուղուրեթի և Գլդանի-Նաձալադևի շրջանների տասներկուերորդ դասարանցիների հետ:

Հանդիպումները կշարունակվեն նաև ապագայում: Դպրոցի ղեկավարությունը տեղական ռեսուրս կենտրոնի միջոցով աշակերտներին կտեղեկացնի հաջորդ բաց դռների օրվա կոնկրետ ամսաթվի մասին: Մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի կենտրոնի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջերում», – ասված է քննությունների ազգային կենտրոնի հայտարարության մեջ: