Ինչ տեսակի սահմանափակումներ է նախատեսում կարանտինը Մառնեուլիում և Բոլնիսում. Վարչապետի հայտարարությունը
Մառնեուլիում և Բոլնիսում կարանտինի ժամանակ հասարակական կարգը պաշտպանելու և արտակարգ ռեժիմը ապահովելու է ներքին գործերի նախարարությունը,- այս մասին կառավարության գրասենյակում, համակարգող խորհրդի նիստից հետո, կայացած արտակարգ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Նա խոսել է, թե ինչ սահմանափակումներ է նախատեսում կարանտինը Մառնեուլիում և Բոլնիսում:
«Այսօր Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել խիստ կարանտինային ռեժիմ սահմանել Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում, որը իրավաբանորեն նշանակում է հետևյալը. Այսօրվանից սահմանափակվում է Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետներ ելումուտքը, փակվում են բոլոր օբյեկտները, բաց կլինեն միայն սննդի կետերը, դեղատները և այլ ծայրահեղ նշանակության օբյեկտները:
Սահմանափակվելու է հասարակական տրանսպորտի տեղաշարժը: Մունիցիպալիտետի ներսում արգելվում է տեղաշարժը, բացի այն դեպքերից, երբ քաղաքացիները դուրս են գալիս սնունդ կամ դեղորայք գնելու համար:
Մենք բացառություն ենք թույլ տվել, բժիշկների որոշման հիման վրա թույլ տալ նրանց կատարել գյուղատնտեսական աշխատանքներ:
Մառնեուլիում և Բոլնիսում կարանտինի ժամանակ հասարակական կարգը պաշտպանելու և արտակարգ ռեժիմը ապահովելու է ներքին գործերի նախարարությունը»,- ասել է Գիորգի Գախարիան:
Նշենք, որ մեկ ժամ առաջ Մառնեուլիում և Բոլնիսում հայտարարվել է կարանտինային ռեժիմ: