Ինչ սահմանափակումներ կգործեն արտակարգ դրության ժամանակ. պարզաբանում է վարչապետը
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան խոսել է այն սահմանափակումների մասին, որոնք կգործեն արտակարգ դրության ժամանակ:
«Մեկուսացման կամ կարանտինային կանոնների խախտումների համար անձը պետք է պարտադրաբար տեղափոխվի համապատասխան հիմնարկ։ Ցանկացած խախտման համար կկիրառվի պատժամիջոց։ Միջազգային ուղևորատար ցամաքային ճանապարհորդությանը սահմանված սահմանափակումները չեն վերաբերի բեռնափոխադրումին:
Սահմանվել են պետական ծառայությունների մատուցման տարբեր ծառայություններ և վարչական գործերի դատավարությունների տարբեր կանոններ և ժամկետներ: Վրաստանի կառավարությանը տրվում է իրավունք, անհրաժեշտության դեպքում, բժշկական նպատակներով սահմանափակել կարանտինային կամ մեկուսացման կարգը խախտած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքն ու նյութական հնարավորությունները:
Արգելվում է ավելի քան 10 անձի հավաքը նույն վայրում։ Կառավարությունն իրավունք կունենա մասնավոր կազմակերպություններին, գործարար կառույցներին սահմանափակել կամ հրամայել կատարել կոնկրետ աշխատանք։
Անհրաժեշտության դեպքում կառավարությունը կկարգավորի դեղերի, բժշկական ծառայությունների և առաջին անհրաժեշտության ապրանքների գները:
Կառավարությունը սահմանում է «Կրթության մասին» Վրաստանի օրենքով սահմանված նորմաներից տարբերվող կանոններ ու պայմաններ: Անհրաժեշտության դեպքում, կառավարությունը կկարողանա իրականացնել համապատասխան բժշկական կրթությամբ և որակավորմամբ անձանց մոբիլիզացումը։
Վրաստանի դատական նիստերը հնարավոր է անցկացվի հեռավար կարգով: Յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր է պահպանել արտակարգ դրությունը», – հայտարարել է վարչապետը:
Նոր կորոնավիրուսի պատճառով մինչև ապրիլի 21-ը Վրաստանում հայտարարվում է արտակարգ դրություն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։