Կառավարության վարչությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածում փետրվարի 8-ից և 15-ից սահմանափակումների մեղմացման վերաբերյալ:
Ըստ կառավարության վարչության, վերջին յոթ օրվա ընթացքում միջին դրական ցուցանիմը նվազել է մինչև չորս տոկոս, ուստի սահմանափակումների աստիճանական մեղմացումը կսկսվի նախատեսվածից շուտ.
Երկուշաբթի, փետրվարի 8-ից, Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութաիսիում, այսինքն՝ ամբողջ Վրաստանում.
1. Կվերականգնվի աղաքային տրանսպորտի աշխատանքը (Թբիլիսիի մետրոն, ավտոբուսները, միկրոավտոբուսները). Բացառությամբ հանգստյան օրերի.
2. Կբացվեն բաց և փակ տոնավաճառները՝ բացառությամբ հանգստյան օրերի.
Մեկ շաբաթ անց, այսինքն՝ փետրվարի 15-ից, Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութայիսում, ամբողջ Վրաստանում.
1. Երեխաները կշարունակեն սովորել դասասենյակնում (բացի այդ, ծնողները, ցանկության դեպքում, դեռ իրավունք կունենան հեռավար ուսուցում ընտրել);
2. Սննդի կետերը կկարողանան հյուրեր ընդունել բաց տարածքներում, բացառությամբ հանգստյան օրերի:
Շնչադիմակ կրելու կանոնը խախտելու համար պատժամիջոցը խստացվում է, և երկրորդ խախտման դեպքում տուգանքը կավելանա:
Կազմակերպությունները, տնտեսվարող սուբյեկտները, որոնք դիտավորյալ կխախտեն օրենքը և սահմանափակումների ընթացքում արգելված տնտեսական գործունեություն կիրականացնեն, այլևս չեն կարողանա օգտվել համաճարակի ընթացքում սահմանված արտոնություններից, սուբսիդիաներից և տարբեր ծրագրերից:
Բացի այդ, ըստ կառավարության վարչության, 21:00-ից 05:00-ը տեղաշարժման սահմանափակումը մնում է ուժի մեջ: