Ինչ սահմանափակումներ են գործում ավտոճանապարհներին
Ինչ սահմանափակումներ են գործում ավտոճանապարհներին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով երթևեկության խափանումներից խուսափելու համար ամբողջ երկրում շարունակական ռեժիմով իրականացվում են մաքրման և ավազ-աղ խառնուրդի թափման աշխատանքները։

Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակչությանը երթևեկել ձմեռային շրջանին համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։

Այս պահին երթևեկության հատուկ ռեժիմներ են գործում հետևյալ ավտոճանապարհներին. Ձյան և մերկասառույցի պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի շարժը։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի` միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։

Առատ ձյան և բքի պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 հատվածում (Փարավանի լեռնանցք) արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։ Ձյան և մերկասառույցի պատճառով Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոճանապարհին թույլատրվում է միայն արտաճանապարհային (երկու և ավելի առաջատար կամուրջներով) տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։

Մերկասառույցի պատճառով Սաչխերե-Օնի ավտոճանապարհով արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Քութայիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի կմ39-կմ62 ճանապարհով (Նաքերալայի լեռնանցք) արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացած տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։

Մերկասառույցի պատճառով կենցաղային նշանակության կմ70-կմ186 (Խայշի-Ուշգուլի) ավտոճանապարհի Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի հատվածում արգելվում է կցորդիչով, կիսակցորդիչով ավտոտրանսպորտի և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը։ կմ138-կմ186 (Մեստիա-Ուշգուլի) հատվածում թեթև տրանսպորտի երթևեկությունը թույլատրվում է հակասողանքային շղթաներով։

Արտաճանապարհային տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ավտոճանապարհի կմ1-կմ70 (Զուգդիդի-Խայշի) հատվածում երթևեկությունն ազատ է։