Վրաստանի՝ Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկությամբ, ամբողջ երկրում օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով, ավտոմոբիլային ճանապարհներին մաքրման աշխատանքները իրականացվում են 24 ժամյա ռեժիմով, իրականացվում են ավազ-աղ խառնուրդի թափման աշխատանքներ և բոլոր անհրաժեշտ միջոցառումները երթևեկության խափանումներից խուսափելու նպատակով:
Ավտոմոբիլային Ճանապարհների դեպարտամենտը հորդորում է բնակիչներին ձմռանը երթևեկել համապատասխան անվադողերով, սարքի ավտոտրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին:
Այս պահին տեղաշարժման հատուկ ռեժիմներ են գործում հետևյալ ավտոմոբիլային ճանապարհներին. Առատ ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի կմ138-կմ200 (Չումաթելեթի-Արգվետա) հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է: Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է։
Շրջակա միջավայրի գործակալության հաղորդմամբ, միջազգային նշանակության՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի՝ Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը:
Միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ, Մլեթա-Գուդաուրի հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժն իրականացվում է առանց կանգառի ռեժիմով, միայն ձնահյուսից պաշտպանվելու թունելներով: Առատ ձյան, քամու և սողանքի վտանգի պատճառով, միջպետական նշանակության Քութայիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոմոբիլային ճանապարհի կմ43-կմ45 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով, միջպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 (Փարավանի լեռնանցք) ճանապարհահատվածին արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը: Նույն ճանապարհի կմ1-կմ93 հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի, ինչպես նաև 30 տեղից ավել ունեցող ավտոբուսների տեղաշարժը, իսկ մնացած տեսակի տրանսպորտի տեղաշարժն ազատ է։ Առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջպետական նշանակության՝ Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոմոբիլային ճանապարհի կմ1-կմ52 հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մյուս տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է: Մերկասառույցի պատճառով Սաչխերե-Օնի ճանապարհով արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մյուս տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոճանապարհին թույլատրվում է միայն արտաճանապարհային (երկու և ավելի առաջատար կամուրջներով) ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։
Մերկասառույցի պատճառով միջպետական նշանակության կմ70-կմ186 (Խաիշի-Ուշգուլի) ավտոճանապարհի Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի, ինչպես նաև 30 տեղից ավել ունեցող ավտոբուսների տեղաշարժը։ Իսկ կմ138-կմ186 (Մեստիա-Ուշգուլի) հատվածում մարդատար ավտոտրանսպորտի տեղաշարժն թույլատրվում է միայն հակասայթակող շղթաներով։ Արտաճանապարհային տրանսպորտային միջոցների (երկու և ավելի կամուրջ ունեցող) տեղաշարժն ազատ է։ Ավտոճանապարհի կմ1-կմ70 (Զուգդիդի-Խաիշի) հատվածում երթևեկությունն ազատ է։