Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով երթևեկության խափանումներից խուսափելու նպատակով, ամբողջ երկրում շարունակական ռեժիմով իրականացվում են մաքրման և ավազ-աղ խառնուրդի թափման աշխատանքները։
Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակիչներին ձմռանը երթևեկել համապատասխան անվադողերով, երթևեկել սարքի ավտոմեքենայով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։
«Այս պահին շարժման հատուկ ռեժիմներ են գործում հետևյալ ավտոճանապարհներին.
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում, ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության, պահպանվում է ձնահյուսի վտանգի բարձր մակարդակ, ինչի պատճառով արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը: Ժայռային զանգվածի փլուզման պատճառով Սաչխերե-Օնի ճանապարհահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։
Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոճանապարհին թույլատրվում է միայն արտաճանապարհային (երկու և ավելի առաջատար կամուրջներով) ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Քութայիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի կմ39-կմ62 ճանապարհի հատվածում (Նաքերալայի լեռնանցք) արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացած տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Բքի և վատ տեսանելիության պատճառով միջպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 ճանապարհահատվածին (Փարավանի լեռնանցք) արգելված է արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի, ինչպես նաև 30 տեղից ավել ունեցող ավտոբուսների տեղաշարժը, իսկ մնացած տեսակի տրանսպորտի տեղաշարժն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Մերկասառույցի պատճառով միջպետական նշանակության կմ70-կմ186 (Խաիշի-Ուշգուլի) ավտոճանապարհի Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի, ինչպես նաև 30 տեղից ավել ունեցող ավտոբուսների տեղաշարժը։ Իսկ կմ138-կմ186 (Մեստիա-Ուշգուլի) հատվածում մարդատար ավտոտրանսպորտի տեղաշարժն թույլատրվում է միայն հակասայթակող շղթաներով։ Արտաճանապարհային տրանսպորտային միջոցների (երկու և ավելի կամուրջ ունեցող) տեղաշարժն ազատ է։ Ավտոճանապարհի կմ1-կմ70 (Զուգդիդի-Խաիշի) հատվածում երթևեկությունն ազատ է։