Ինչ պետք է հաշվի առնել կովիդ-վկայականով արտասահման մեկնելուց առաջ
Ինչ պետք է հաշվի առնել կովիդ-վկայականով արտասահման մեկնելուց առաջ

Վրաստանը միացել է Միասնական թվային անձնագրերի տարածքին, որին անդամակցում է 49 երկիր։ Վրաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են մեկնել ԵՄ 27 և ԵՄ ոչ անդամ 22 երկրներ միայն թվային Covid վկայականով և Վրաստանում թողարկված Covid քարտով,- ասվում է Վրաստանի կառավարության վարչակազմի պաշտոնական տեղեկատվության մեջ։

Ինչպես պարզաբանվում է կառավարության աշխատակազմի տեղեկատվության մեջ, թվային Covid-սերտիֆիկատից օգտվելու համար քաղաքացիները պետք է App Store-ից ներբեռնեն Georgia e-Health հավելվածը և անցնեն հեշտ գրանցում։

Հավելվածը ցուցադրում է տեղեկություն տվյալ անձի կարգավիճակի մասին (պատվաստում, թեստավորում և նախկինում վարակված լինելու վկայական):

«Եթե քաղաքացին ինչ-ինչ պատճառներով չի կարողանում ներբեռնել թվային կովիդ-սերտիֆիկատի համար անհրաժեշտ դիմումը, ապա պետք է դիմի Արդարադատության տուն և ստանա կովիդ-քարտ։ Եթե ​​քաղաքացին մինչև նոյեմբերի 17-ն արդեն ստացել է կովիդ-քարտ, ապա անհրաժեշտ է այն նորացնել։

Ամեն դեպքում, նախքան արտերկիր մեկնելը, անձը Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքի միջոցով պետք է ստուգի, թե այս կամ այն ​​երկիրն ինչ քաղաքականություն/կանոնակարգեր է կիրառում Վրաստանի քաղաքացիների նկատմամբ»,- ասված է կառավարության պաշտոնական տեղեկատվության մեջ։