Ինչ-որ շատ արագ խաղաղվեց մեր հասարակությունը, անցանք ամբողջական ազատությանը, եկեք գիտակցենք ձեռք բերվածը և չմոռանանք. Թենգիզ Ցերցվաձե
Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, համաշխարհային հանրությունն ու վրացիները վաղաժամ անցել են կորոնավրիուսի երկրորդ ալիքի վրա, մինչդեռ ավարտված չէ առաջին ալիքը:
«Բազում վերսկսված բազմամարդ հավաքույթների օրինակներ կային: Նկարներ են տեղադրվում «ֆեյսբուք»-ում: Օրինակ՝ «Ֆաբրիկա» սրճարանում պահպանված չէր ոչ մի սոցիալական հեռավորություն, չունեին դիմակներ: Անընդհատ սրա մասին էի մտածում և զգուշացնում հասարակությանը, որ միթե չենք կարող գտակցել և պահպանել այն, ինչին հասել ենք առաջին ալիքի ժամանակ: Եկեք գիտակցենք և չգնանք մյուս ծայրահեղության: Որոշ սահմանափակումներ պահպանեք ինքնագիտակցաբար: Եթե մինչ այռմ զերծ էին մնում մարդաշատ հավաքներից, հիմա ամեն օր նման հավաքույթներ պետք չէ անցկացնել: Պետք չէ միանգամից հրաարվել դիմակ կրելուց, սոցիալական հեռավորություն պահպանելուց և այլն», – նշեց Ցերցվաձեն:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան