Ինչ նորույթներ են լինելու կրթության համակարգում
Ինչ նորույթներ են լինելու կրթության համակարգում

Կրթության համակարգում ծրագրվում են կոմպլեքսային բարեփոխումներ, որոնք նախատեսում են բազմաթիվ փոփոխություններ, ինչպես նախադպրոցական, այնպես էլ ընդհանուր, մասնագիտական, բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում:

Կրթության նախարարության լրատվությամբ, բարեփոխումների շրջանակներում, 2021-2023 թվականների համար դպրոցական պատրաստության ծրագիրը կապահովվի Վրաստանի բոլոր դաստիարակվողի համար: Բացի այդ, ներդրվելու են նոր կրթական ծրագրեր, որոնք հիմնվելու են ինկլյուզիվ և քաղաքացիական կրթության սկզբունքներին: Մշակվելու և հաստատվելու է ուսուցիչների սերտիֆիկացման նոր մոդելը և աշխատավարձային քաղաքականությունը:

Գերատեսչության լրատվությամբ, ընդհանուր կրթության ուղղությամբ մշակվել է ունակությունների և արժեքների զարգացման վրա, քննադատիչ և ստեղծագործական մտքի վրա, արագ փոփոխվող միջավայրում ադապտացվելու և գրքի վրա կողմնորոշված «նոր դպրոցի» մոդելը:

Կոմպլեքսային բարեփոխումների ամփոփիչ շնորհանդեսը ղեկավարում է կրթության,գիտության,մշակույթի և սպորտի նախարար, Միխեիլ Բատիաշվիլին: Միջոցառումը բացել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: