Ինչ իրավիճակ է Թբիլիսիում, Մաճավարիանիի փողոցում, որտեղ ակտիվացել են սողանքային գործընթացներ (ֆոտո, վիդեո)

Թբիլիսիում, Մաճավարիանիի փողոցում և հարակից տարածքում ակտիվացել են սողանքային գործընթացներ:

Թբիլիսիի քաղաքապետարանում հայտարարում են, որ քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները բնագավառի մասնագետների հետ միասին աշխատում են օպերատիվ ռեժիմում: Նրանց փոխանցմամբ, Մաճավարիանիի փողոցում սողանքային շրջանի ուսումնասիրությանը կներգրավվեն գերմանացի մասնագետներ:

Նշված փողոցում ավտոմեքենաների երթևեկությունը միակողմանի սահմանափակվել էր մարտի 16-ին: