Ինչ իրավիճակ է Շիոմղվիմե վանքի շրջակայքում, որտեղ երեկ ժայռ է փլուզվել
Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խումբը եղել է Շիոմղվիմե վանքի շրջակայքում՝ այն տարածքում, որտեղ երեկ փլուզվել է ժայռային զանգվածը։ Այս պահին ընթանում են վանքի աջ կողմում ընկած զանգվածի հեռացման աշխատանքները։
Միաժամանակ երկրաբանները հետազոտություններ են անցկացնում։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության երկրաբանների խմբի նախնական գնահատմամբ՝ Շիոմղվիմե վանքի հյուսիսային լանջին անմիջապես փլուզվել է տարբեր կազմի զանգված (ավազաքարեր, կոնգլոմերատներ), փլուզված զանգվածը թափվել է մոտակա ձորը։ եւ այս փուլում վտանգը նվազագույն է։
Ըստ առկա տեղեկությունների՝ վերջնական եզրակացությունը կհրապարակվի առաջիկայում։