Դմանիսիի մուտքի մոտ, որտեղ քիչ առաջ տեղի է ունեցել դիմակայություն, կենտրոնացված են լրացուցիչ ոստիկանական ուժեր:
Վրաստանի առաջին ալիքի լրագրողի տեղեկությամբ, առավոտից տեղում գտնվող իրավապահները մի քանի անգամ հակառակորդ կողմերին կոչ են արել հնազանդվել ոստիկանության օրինական պահանջներին և հանգստություն պահպանել, սակայն երիտասարդների երկու խմբերը բախվել են միմյանց: Նրանք պատրաստվում էին աջակցություն ցուցաբերել Դմանիսիում երեկ տեղի ունեցած միջադեպի ժամանակ ձերբակալվածներին և պահանջում էին կենտրոն տեղափոխվելու իրավունք, ինչը թույլ չտվեցին իրավապահները:
Առերեսման մասնակիցները ֆիզիկական հարձակման են ենթարկել Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խմբին, լրագրողին, օպերատորին և լուսանկարչին, որոնք Դմանիսիում լուսաբանում էին ընթացիկ իրադարձությունները: