Դավիթ Գարեջիում անցկացվում է «Գարեջին Վրաստան է և Կովկասը մեր տունն է» ակցիան: Դավիթ Գարեջի են այցելել հոգևորական անձինք և հավատացյալներ, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստներ:
Ակցիայի մասնակիցները հավաքված են Չիչխիտուրիի աշտարակի մոտ և հայտարարում են, որ մի մասը արդեն հեռացել է, իսկ մյուսը պատրաստվում է մնալ Դավիթ Գարեջիի տարածքում:
Դրա հետ մեկտեղ, վրացի և ադրբեջանցի սահմանապահները առավոտից մոբիլիզացված են Դավիթ Գարեջիի համալիրի հարակից տարածքում և համատեղ իրականացնում են մոնիտորինգ: