Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ մաքրման աշխատանքների արդյունքում միջպետական նշանակության Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստաֆոնի ավտոճանապարհին վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։
Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ առանձին սահմանափակումներ են գործում հետևյալ ճանապարհահատվածների վրա.
«Իտենսիվ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վազիանի-Գոմբորի-Թելավի կենցաղային նշանակության ավտոճանապարհի կմ 30-կմ 50 (գյուղ Գոմբորի-Շուա Մթիս վանքի շրջադարձ) հատվածում երթևեկել թույլատրվում է միայն հակասայթակող շղթաներով, իսկ բարձր անցողություն ունեցող մեքենաների տեղաշարժը (երկու կամ ավելի կամուրջներով) ազատ է: Մայրուղու մնացած հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձյան և սառնամանիքի պատճառով արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մյուս տեսակի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։
Առատ ձյան պատճառով Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 30-կմ186 (Ջվարի-Ուշգուլի) հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի, ինչպես նաև 30 տեղից ավել ունեցող ավտոբուսների տեղաշարժը, իսկ 70-կմ 186 կմ-ում (Խայիշի-Ուշգուլի) ) այլ տիպի ավտոմոբիլների տեղաշարժը թույլատրվում է միայն հակասայթակող շղթաներով։ Բարձր անցողություն ունեցող մեքենաների տեղաշարժը (երկու կամ ավելի կամուրջներով) ազատ է։
Ավտոճանապարհի կմ1-կմ30 (Զուգդիդի-Ջվարի) հատվածում երթևեկությունն ազատ է։
Առատ ձյան պատճառով կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը արգելվում է ներքին պետական նշանակության Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ 39-կմ 62 (Նաքերալա լեռնանցք) հատվածում, իսկ մնացած հատվածներում բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է»,- ասված է ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։