Ներքին գործերի նախարարության Իմերեթի, Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի ոստիկանության բաժնի Զեստափոնիի շրջանի բաժնի աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում Թերջոլայի մունիցիպալիտետի Ռուֆոտի գյուղում բերման են ենթարկել մեկ անձի:
«Նախկինում դատապարտված 1990 թվականին ծնված Ռ.Ց.-ն մեղադրվում է հրազեն և զինամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու մեջ: Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատժաչափ՝ 3-ից 6 տարի ազատազրկում: Դատավորի որոշման հիման վրա ձերբակալվածի տանը խուզարկելու արդյունքում ոստիկանությունը առգրավեց ինքնաձիգ, զինամթերք և 29 փամփուշտ: Մեղադրյալը խոստովանում է հանցանքը», – հայտարարեցին ՆԳՆ-ում:
Գերատեսչության տվյալներով, հրազենի ու զինամթերքի ապօրինի գնման ու պահման փաստի վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով: