Իմերեթիում մեկ մարդ է ձերբակալվել՝ դիտավորյալ սպանության մեղադրանքով
Ներքին գործերի նախարարության Իմերեթիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները դիտավորյալ սպանության մեղադրանքով ձերբակալել են 1976 թվականին ծնված Մ.Ջ.-ին։
Ըստ ՆԳ նախարարության՝ հանցանքը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, փոխադարձ վիճաբանության հիման վրա, սառը զենքով մահացու վնասվածք է հասցրել Խոնիի մունիցիպալիտետում 1990 թվականին ծնված Թ.Ֆ.-ին։
Իրավապահները ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում թեժ հետքերով ձերբակալել են մեղադրյալին։
«Դիտավորյալ սպանությունը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով»,- ասվում է տեղեկատվության մեջ։