Իմերեթիում ընթանում է հանրային նշանակության օբյեկտների նկարագրությունը
Իմերեթիում ընթանում է հանրային նշանակության օբյեկտների նկարագրությունը

Իմերեթիի շրջանում, ազգային նավիգացիոն նախագծի շրջանակներում, հանրային ռեեստրի ազգային գործակալությունը շարունակում է դաշտային-նկարագրական աշխատանքները: Այս պահի դրությամբ, աշխատանքներն ավարտված են Քութաիսիում և Ծղալտուբոյում: Վանում և Բաղդադում այս պահին ընթանում են դաշտային աշխատանքներ: Այս պահին արդեն մշակվում են Խոնիի, Սամտրեդիայի, Թերջոլայի և Զեստափոնիի տվյալները: Դաշտային աշխատանքներ են նախատեսված նաև Խարագաուլիում, Տղիբուլիում, Ճիաթուրայում և Սաչխերեում:

Հանրային ռեեստրի ազգային գործակալության տեղեկությամբ, գործակալության դաշտային օպերատորները նկարագրում են շրջանի հանրային նշանակության բոլոր աշխարհագրական տվյալները, այդ թվում. ճանապահարհային ցանցը, տրանսպորտային երթուղիները, ճանապարհային երթևեկության կարգավորող նշանները, անցումները, հեծանվային տերմինալները, բենզալցակայանները, մշակութային, ժամանցային և տուրիստական տեսանկյունից կարևոր օբյեկները:

Գործակալությունը տվյալները կփոխանցի նավիգացիոն ընկերություններին  (TomTom, Google), որոնք տվյալները կպատկերեն իրենց ապրանքներում՝ էլեկտրոնային քարտեզների բջջային և վեբ հավելվածներում և այլ նավիգացիոն համակարգերում:

Նավիգացիոն համակարգերի և թվային քարտեզների վրա պատկերված օբյեկտները տեղի և արտասահմանցի զբոսաշրջիկների համար կդառնան առավել ճանաչելի և հեշտությամբ որոնելի, որը կնպաստի երկրի հանրահռչակմանը, զբոսաշրջության և տեղի բիզնեսի զարգացմանը: