Իմերեթիում արձանագրվել է կորոնավիրուսի 98 նոր դեպք: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Իմերեթիի շրջանում պետական լիազոր Զվիադ Շալամբերիձեն:
Նահանգապետի փոխանցմամբ, նոր դեպքերի մի մասը մինչ այժմ հաստատված վարակակիրների հետ շփում ունեցած մարդիկ են: Սակայն կա նոր կլաստեր, որը կապված է Քութաիսիի «ոսկու բորսայի» հետ: Նահանգապետի փոխանցմամբ, բորսայի աշխատակիցների 70 տոկոսը վարակված է:
Կորոնավիրուսի միավոր դեպքեր Քութաիսիից բացի արձանագրվել են Իմերեթիի 5 մունիցիպալիտետներում:
Այս պահի դրությամբ Իմերեթիի կովիդ-կենտրոններում գտնվում է 320, իսկ կովիդ-հյուրանոցներում՝ 80 վարակակիր: