Իմերեթիում արձանագրվել է կորոնավիրուսի 150 նոր դեպք: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Իմերեթիի շրջանում պետական լիազոր Զվիադ Շալամբերիձեն: Նահանգապետի փոխանցմամբ, 101 դեպք է արձանագրվել Քութաիսիում:
«Նոր դեպքերը մինչ այժմ բացահայտված վարակակիրների շփման շրջանակից են: Շրջանում իրավիճակը լիովին վերահսկվում է և միջոցների խստացում չի նախատեսվում»,- հայտարարել է Շալամբերիձեն:
Նահանգապետի փոխանցմամբ, այս պահի դրությամբ, Իմերեթիի շրջանում բուժում է ստանում 450 վարակակիր: Առանց ախտանշանի 150 պացիետն տեղափոխվել է հյուրանոց, 1100 անձ գտնվում է ինքնամեկուսացման մեջ: