Իմերեթիում արձանագրված 22 նոր դեպքից 11-ի վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ
Վերջին 24 ժամում Քութաիսիի լաբորատորիայում հետազոտել են 1303 անձի կենսաբանական նմուշ, նրանցից 22-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Իմերեթիում պետական լիազոր Զվիադ Շալամբերիձեն: Նրա փոխանցմամբ, նոր դեպքերը կապված են «ոսկու բորսայի» և խանութի կլաստերների հետ:
Զվիադ Շալամբերիձեի խոսքով, 11 դեպքի աղբյուրը դեռևս հայտնի չէ: Ընթանում է համաճարակային հետազոտություն: