Իմերեթին կհյուրընկալի հայտնի նախագծի մասնակիցներին՝ « Let's GET LOST with WIZZAIR»
Երեք օր Քութաիսին և Իմերեթիի շրջանը կլինեն համաշխարհային թվային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
«Let’s GET LOST with WIZZAIR» հայտնի լայնածավալ նախագծի մասնակիցները օգոստոսի 26-28-ը կհյուրընկալվեն Քութաիսիում և Իմերեթիում։
Օդանավակայանների միության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից և Ավստրիայից հետո Վրաստանը կդառնա առաջին երկիրը, որտեղ կիրականացվի նման աննախադեպ և լայնածավալ նախագիծ։
Նրանց խոսքով, մրցույթի շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրություններից մինչև 200 ինֆլուենսերների և բլոգերների ավիաընկերության կողմից տրվել են անվճար ճամփորդական տոմսեր, Աբու Դաբիից օդ բարձրացել է հատուկ չարտեր, իսկ նպատակակետը մինչ այդ անհայտ է եղել ծրագրի մասնակիցներին։
«600 դիմորդներից ավիաընկերությունն ընտրել է 200 ուղեւորի, ովքեր երեք օրով կլինեն Իմերեթիի հյուրերը։ Նրանք կայցելեն շրջանի տեսարժան վայրեր, պահպանվող տարածքներ, մշակութային ժառանգության հուշարձաններ, գինու մառաններ և գաստրո տներ։
Նախագիծը Վրաստանում իրականացնելու նախաձեռնությունը պատկանում է վրացական ավիաշուկայի առաջատար Wizz Air ավիաընկերությանը և նրանց դուստր «Wizz Air Abu Dhabi»-ին։ Նախագծի կազմակերպիչներն են Քութաիսիի օդանավակայանի օպերատոր ընկերությունը՝ Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան, DMO IMERETI-ն և Զբոսաշրջության ազգային վարչությունը», – նշել են Օդանավակայանների ասոցիացիան։
Վրաստանի օդանավակայանների միության տվյալներով՝ նախագծի արդյունքում ավիաընկերությունն ակնկալում է Աբու Դաբիից Քութայիսի չվերթերի հաճախականության ավելացում։ Ինչը կնպաստի բարձր ծախսեր կատարող զբոսաշրջիկների մուտքին երկիր։
«Վրաստանը, մասնավորապես Իմերեթիի տարածաշրջանը, առաջին անգամ է հյուրընկալում նման լայնածավալ նախագիծ։ Սա հիանալի հնարավորություն է ինչպես Քութաիսիի օդանավակայանի, այնպես էլ Իմերեթիի տարածաշրջանի համար՝ հայտնվելու Մերձավոր Արևելքի շուկայում։ Նախագիծը Վրաստանում իրականացնելու նախաձեռնությունը պատկանում է վրացական ավիաշուկայի առաջատարին՝ Wizz Air ավիաընկերությանը և նրա դուստր «Wizz Air Abu Dhabi»ին։ Ինչի համար ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր ռազմավարական գործընկերոջը, որ ավելի քան 50 ուղղությունից, որտեղ նրանք թռչում են, այս նախագծի համար ընտրվել է Քութայիսին։ Նրանց խոսքով, մրցույթի շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրություններից մինչև 200 ինֆլուենսերների և բլոգերների ավիաընկերության կողմից տրվել են անվճար ճամփորդական տոմսեր, Աբու Դաբիից օդ բարձրացել է հատուկ չարտեր, իսկ նպատակակետը մինչ այդ անհայտ է եղել ծրագրի մասնակիցներին»,- ասել է Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի մենեջեր Նանա Բարամիձեն։