Ներքին գործերի նախարարության Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի դետեկտիվների վարչության աշխատակիցները մեծ քանակությամբ թմրանյութ անօրեն գնելու-պահելու մեղադրանքով Բաթումիում ձերբակալել էին 1968 թվականին ծնված Խ.Կ.-ին:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, իրավապահները մեղադրյալից առգրավել են «սուբոտեքս» թմրանյութի 120 հաբ, որը ենթարկվում է փորձաքաննության:
Հետաքննությունն ընթանում է մեծ քանակությամբ թմրանյութ անօրեն գնելու-պահելու փաստով, Վրաստանի ՔՕ-ի 260-րդ հոդվածով, որը ենթադրում է 8-ից մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում: