Իմերեթիի ոստիկանությունը Խոնիում տեղի ունեցած սպանության գործով մեկ անձի է ձերբակալել
ՆԳ նախարարության Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության բաժինների ծառայողները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, 1996 թվականին ծնված Գ.Կ.-ին ձերբակալել են կանխամտածված սպանության մեղադրանքով։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳ նախարարությունը։
«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա դեկտեմբերի 17-ին Խոնիի մունիցիպալիտետում մեղադրյալը սառը զենքով երկու վնասվածք է հասցրել 1989 թվականին ծնված Գ.Ք.-ին եւ թաքնվել դեպքի վայրից։
Գ.Չ.-ն հասցված վնասվածքների հետեւանքով տեղում մահացել է։
Ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հանցագործություն կատարած անձը դեպքից մի քանի ժամ անց ձերբակալվել է թեժ հետախուզման մեջ։ Իրավապահները որպես ապացույց վերցրել են հանցագործության զենքը` դանակը։
Նախաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 108 հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-ից 15 տարի ժամկետով»,- ասված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։