Վրաստանի պետական էլեկտրահամակարգի տեղեկությամբ, «Իմերեթի» էլեկտրափոխանցող լարի աշխատանքն արդեն վերականգնվել է:
Նրանց տեղեկությամբ, էլեկտրահամակարգի կողմից էլեկտրականություն է մատակարարվում ողջ Վրաստանին: Համապատասխանաբար, Թբիլիսիից հետո, էլեկտրամատակարարումը մոտակա րոպեներին կվերականգնվի նաև շրջաններում:
Թբիլիսիում և շրջաններում սահմանափակ է էներգամատակարարումը։
<<Վրաստանի պետական էլեկտրահամակարգի>> տեղեկությամբ, այսօր 18:11-ին վթարային կերպով անջատվել է 500 կգ-անոց էլեկտրափոխանցող <<Իմերեթի>> լարը։
<<Այս պահի դրությամբ ընթանում է վթարի լիկվիդացման աշխատանքը>>,- նշում են ընկերությունում։