«Իմեդի» կլինիկան համապատասխանում էր գոյություն ունեցող պահանջներին, պացիենտի վիճակի վատթարացման ժամանակ իրականացվել են արձանագրությամբ նախատեսված բոլոր միջոցառումները. Կարգավորիչ գործակալության տնօրեն
Բժշկական գործունեության կարգավորման գործակալության տնօրեն, Զաալ Կապանաձեի հայտարարությամբ, 27-ամյա բուժքրոջ մահվան դեպքը հետաքննվում է երկու ուղղությամբ: Մասնավորապես, նրա խոսքով, իրենք ուսումնասիրում են ՝ արդյո՞ք կլինիկան ուներ պատվաստումների համար նախատեսված համապատասխան տեխնիկական և ենթակառուցվածքային սարքավորումներ, ինչպես նաև որքանով էր ժամանակին տրամադրված օգնությունը:
«Մենք ուսումնասիրում ենք երկու ուղղությամբ, որքանով էր կլինիկայում ենթակառուցվածքային և տեխնիկական սարքավորումները, որ տեղի ունենար պատվաստումը, երկրորդ մասը` որքան ժամանակին էին նրանց գործողությունները կողմնակի իրադարձության ժամանակ: Մենք շարունակում ենք ուսումնասիրել երկու ուղղություններով», – հայտարարել է Զաալ Կապանաձեն:
Կապանաձեի խոսքով, բժշկական անձնակազմն արդեն հարցաքննվել է:
«Զուգահեռաբար նախապատրաստվում է փորձաքննությունը, նաև ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում, և մենք համակարգվում ենք նրանց հետ: Երբ ունենանք փորձաքննության պատասխանը, դրանից հետո կներկայացնենք մեր եզրակացությունը: Մենք ուսումնասիրում ենք փաստաթղթային մասը, իսկ հետաքննությունն այլ տեսանկյունից», – ասել է Զաալ Կապանաձեն:
Բժշկական գործունեության կարգավորման գործակալության տնօրենի խոսքով, կլինիկան բավարարել է բոլոր պահանջները և իրականացվել են հիվանդի վիճակի վատթարացման ժամանակ արձանագրությամբ նախատեսված բոլոր գործողությունները:
«Ընդհանուր առմամբ, կլինիկան համապատասխանում է չափանիշներին, տեխնիկապես հագեցած է, հիվանդի ծանրացման դեպքում կատարվել են արձանագրությամբ նախատեսված բոլոր գործողությունները: Մենք ուսումնասիրում ենք փաստաթղթերը: Հարցաշարը լրացնելուց հետո հիվանդը կարող է նաև պարզել, արդյո՞ք նա նախկինում որևէ դեղամիջոց է ընդունել: Նման բան ոչ մի տեղ չի գրանցվել, նա չի ասել, որ հաբեր է ընդունել, այդպիսի բան չկա», – ասում է բժշկական գործունեության կարգավորման գործակալության տնօրեն, Զաալ Կապանաձեն: