Այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 17:00-ից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Իմեդի» էջ հանրային մուտքը սահմանափակ է, էջը հասանելի է միայն դրա «ադմինիստրատորներին»։ Հարկ է նշել, որ էջն այս մասին ոչ մի նախազգուշացում չի ստացել,- ասվում է «Իմեդի»-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Իմեդին» պաշտոնական նամակ է ուղարկել «Մետա» տեխնոլոգիական ընկերությանը։
«Ընկերության ղեկավարությունը դեռ չի կարողացել պատասխանել այն հարցին, թե ինչու «Իմեդի»-ի պաշտոնական էջն այլեւս հասանելի չէ։ Մեզ բացատրեցին, որ «Իմեդիի» խնդրանքը փոխանցվել է հատուկ խմբին, որն ուսումնասիրում է ընկերությունում նմանատիպ հարցերը, և ենթադրվում է, որ մոտ ապագայում խնդիրը կլուծվի։ Մինչև մեր ֆեյսբուքյան էջի վերականգնումը կարող եք նորություններին հետևել «Իմեդի» կայքում՝ imedi.ge, imedinews.ge և «Իմեդի» յութուբյան ալիքով։ Սոցցանցերում հայտնվել են մի շարք էջեր, որոնք վերջին մի քանի ժամվա ընթացքում հեռարձակվում են «Ֆեյսբուք»-ով «Իմեդի»-ի անունով։ Դրանցից ոչ մեկը կապ չունի «Իմեդիի» հետ ու բոլորն էլ կեղծ են»,- նշված է դիմումում։